Կրոնի, սփյուռքի, և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի միջազգային ինտեգրման հարցերի ենթահանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 25-ի նիստի Օրակարգում
01.12.2011
1. Հայաստանի արտաքին քաղաքկանության հիմնախնդիրների քննակմանը և արտաքին քաղաքականության օրակարգի մշակմանը Հանրային Խորհրդի մասնակցության վերաբերյալ հարցերը:
Ենթահանձնաժողովի նախագահ Աղավնի Կարախանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների վերաբերյալ կատարված ուսումնասիրություան արդյունքները, եզրահանգումները և եզրակացությունները: Հետազոտությունը իրականացվել է ‘Regional Competence Building for Think Tanks in the South Caucasus and Central Asia’ ծրագրի շրջանակում Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (NUPI) աջակցությամբ:
Ծավալված քննարկման ընթացքում ներկաները նշեցին առկա հիմնախնդիրները, արտաքին քաղաքականության հիմնադրույթների, ձևակերպման անհրաժեշտությունը և Արտաքին գործերի նախարարության արդյունավետ գործունեության գործոնները:
Ելույթ ունեցողներն ընդգծեցին, որ Հայաստանը ներկայումս կանգնած է արտաքին քաղաքականության հայեցակարգի դրույթների մշակման, ձևակերպման և դրանք լայն հասարակական քննարկմանը ներկայացնելու խնդրի առջև:
Ենթահանձնաժողովի անդամները հատկապես ընդգծեցին որ Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության մշակման և իրականացման միակ հիմք կարող է հանդիսանալ ազգային շահերի պաշտպանությունը և բնակչության անվտանգության ապահովումը:
Որոշեցին՝
• Ենթահանձնաժողովի և Հանրային Խորհրդի անունից գրավոր առաջարկությամբ դիմել ՀՀ Նախագահին` Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության մշակման Հատուկ Խորհուրդ ստեղծելու մասին
• Միջազգային ինտեգրման հարցերի ենթահանձնաժողովն ընդգրկել մասնակցելու Հատուկ Խորհրդի աշխատանքներին` խորհրդատվական անդամի կարգավիճակով:
Ենթահանձնաժողովի նախագահ Ա. Կարախանյան