Խղճի և կրոնական ազատությունների մասին նոր օրենքի նախագիծը՝ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովում 30.07.2011

ՀՀ արդարադատության նախարարությունում մշակվող՝ Խղճի և կրոնական ազատությունների մասին ՀՀ նոր օրենքի նախագծի ընդհանուր դրույթներն այսօր ներկայացվեցին ՀՀ Հանրային խորհրդի՝ կրոնի հարցերով ենթահանձնաժողովի նիստում (կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողով) : Նախագծի նախնական տարբերակը տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. http://moj.am/am/download.php?view.397 : 1991թ-ին ընդունված՝ Խղճի ազատության և կրոնական...

ՏԵՍԽԻՄ(AICESIS) -ի՝ Հռոմում կայացած համաժողովում 29.07.2011

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀԽ անդամ, պետաիրավական հարցերով ՀԽ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը և ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը, հուլիսի 21-23-ը Հռոմում մասնակցեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի ( ՏԵՍԽԻՄ- AICESIS) գլխավոր համաժողովին: Համաժողովի օրերին Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակության նախաձեռնությամբ սկսվեց ՏԵՍԽԻՄ-ի շրջանակներում ԱՊՀ երկրների Հանրային...

Քննարկվեց ԱՊՀ Միջպետական հանրային խորհուրդ ստեղծելու առաջարկը 19.07.2011

ՀՀ Հանրային խորհրդի անդամները Փոքր խորհրդի նիստում հուլիսի 19-ին քննարկեցին  ԱՊՀ Միջպետական հանրային խորհուրդ ստեղծելու առաջարկը, որն ԱՊՀ տարբեր երկրների գործիչներից բաղկացած կազմկոմիտեն նամակով հղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նույնպիսի առաջարկներ կազմկոմիտեն ուղարկել է ԱՊՀ մի քանի այլ երկրների նախագահների ևս: ԱՊՀ միջպետական հանրային խորհուրդ ստեղծելու նախաձեռնության կազմկոմիտեի նախագահը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Դաշնային խորհրդի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնն է: Կազմկոմիտեի...

Հանրային Խորհրդի պատվիրակությունը մեկնում է Հռոմ 19.07.2011

Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի ( ՏԵՍԽԻՄ- AICESIS) ՝ հուլիսի 21-23-ը Հռոմում հրավիրված գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով հուլիսի 20-ին Իտալիա է մեկնում ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Հանրային խորհրդի անդամ, պետաիրավական հարցերով ՀԽ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը և ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը: Ի թիվս այլ հարցերի, համաժողովի օրակարգում...

Տարածքային կառավարման և միգրացիայի հարցերը՝ ՀԽ հանձնաժողովում 15.07.2011

Ամփոփելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած՝ Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգի նախագծի քննարկումը ՀՀ Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստում, հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանն ասաց, որ հնչած բոլոր առաջարկությունները կամփոփվեն ու կուղարկվեն իրավասու հասցեատերերին: Նախարարության ֆինանսատնտեսագիտական ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը՝...

Տարածքային կառավարման հարցերով քննարկում ՀԽ հանձնաժողովում 13.07.2011

ՀՀ Հանրային խորհրդի՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովը հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին նիստ է հրավիրել Հայաստանի ճարտարապետների միության շենքի մեծ դահլիճում (Բաղրամյան պող.) : Օրակարգում՝ տարածքային զարգացման հայեցակարգի քննարկումը: ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն 13.07.2011թ.