Ընթացիկ տարվա գյուղմթերումների շուրջ տեղեկանք ներկայացվեց Հանրային Խորհրդում 11.11.2010

ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանի փոխանցմամբ. ՙ Իմ գործունեության տարիների ընթացքում առաջին անգամ, նման անբարենպաստ պայմանների դեպքում միայն խաղողի արտադրությունը կավելանա այս տարի. 4 տոկոսով՚: Գյուղատնտեսական մթերումների խնդիրներ չեն նկատվում, որովհետեւ եղանակային ոչ բարենպաստ պայմանների հետեւանքով դրանք այս տարի քիչ են: ՙԲարենպաստ պայմանների դեպքում խնդիրները ջրի երես դուրս կգան՚: Վլադիմիր Մովսիսյանի կարծիքով, կառավարության` 20102020 գյուղի զարգացման ռազմավարական ծրագրի հետ կապված...

Երեւանի մի շարք բնապահպանական խնդիրների շուրջ տեղեկանք ներկայացվեց Հանրային Խորհրդին 11.11.2010

Հանրային Խորհրդի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը հակիրճ ծանուցեց, որ Երեւանի Շահումյանի գերեզմանի մոտակա անտառակը պահպանելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Ծիծեռնակաբերդի Ճանապարհի հետ կապված,  առաջիկայում լսումներ են հրավիրվելու, Գլխավոր պողոտայի կառուցման հատակագիծը փոխվել է: 11.11.2010թ. ՀՀ Հանրային Խորհրդի տեղեկատվություն

Սյունիքի մարզում ուրանի հանքերի գնահատման աշխատանքի շուրջ տեղեկանք ներկայացվեց Հանրային Խորհրդում 11.11.2010

ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ հողի վրա ուրանային երեւակումներ չկան, ռադիոակտիվ ֆոն չկա, եթե լիներ, ուսումնասիրման, գնահատման աշխատանքը չէր շարունակվի: Հանրային Խորհրդին նամակով դիմել էր Զանգեզուրի զարգացման հիմնադրամը` հանրության խորը մտահոգությունները փոխանցելով մարզում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման շուրջ: Մասնագետներից կազմված աշխատանքային խումբը պարզել է, որ գնահատման աշխատանքը տարվում է հատկապես...

Ոստիկանությունում ստացված դիմում բողոքների շուրջ տեղեկանք ներկայացվեց Հանրային Խորհրդին 11.11.2010

Ոստիկանության ստորաբաժանումներում ստացված դիմում բողոքներն ուսումնասիրելիս նաեւ տպավորություն է ստեղծվում, որ վերջին տարիներին, հատկապես Երեւանի Կենտրոնում մեծացել է հոգեկան անհանգիստ վիճակ ունեցողների թիվը՚, նոյեմբերի 11-ի նիստում տեղեկանքը ներկայացնելիս ասաց ՀԽ անդամ Կառլոս Ղազարյանը,- ՙ այսպիսի բնույթի դիմումների առատությունն է նման ենթադրության տեղիք տալիս` հարեւանս ամեն օր իր սիրուհուն է ՙՄերսեդեսով՚ տանում-բերում, կամ` հարեւանս արբանյակային անտենա է դրել…՚: Հարցն ուսումնասիրելու...

ՀԽ նիստը կշարունակվի վաղը 10.11.2010

ՀՀ Հանրային խորհրդի նոյեմբերի 10­ին սկսված  լիագումար նիստը կշարունակվի նոյեմբերի 11-ին` Հայպետֆիլհարմոնիայի Առնո Բաբաջյան սրահում: Սկիզբը` ժամը 15:30-ին: Լիագումար նիստն այսօր քննարկեց կրթության ոլորտին, Ազգային համագործակցության ցանցին եւ գորգարվեստի թանգարան հիմնելուն վերաբերող հարցեր եւ ընդունեց որոշումներ: Տեղեկատվությունն այսօր ավելի ուշ կտեղադրվի ՀԽ պաշտոնական կայքէջում. Առավել մանրամասն անդրադարձ կլինի գորգարվեստի թանագարան հիմնելու հարցի քննարկմանը, որն անսպասելիորեն բուռն...

Հանրային խորհուրդը որոշեց հանրության ու կառավարության ուշադրությունը հրավիրել գորգարվեստի խնդիրների վրա 10.11.2010

Քննարկելով Երեւանում գորգարվեստի թանգարան- գիտահետազոտական ինստիտուտ հիմնելու մասին հարցը, ՀՀ Հանրային խորհուրդը նոյեմբերի 10-ի նիստում որոշեց խնդրի մասին տեղյակ պահել կառավարությանը, հանրությանը, սակայն քվեարկության չդրեց նման թանգարան հիմնել-չհիմնելու հարցը, քանի որ քննարկման ընթացքում Խորհրդի անդամների լուրջ տարաձայնություններ ի հայտ եկան: ՀԽ կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի ներկայացրած հարցը զեկուցեց ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը: Նրա խոսքով, դեռեւս 1981թ. Սովետական...