Նա այն կերպարներից էր, որոնք ժամանակի շունչն ու ոգին էին

08.07.2019

Մեծ ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանի մահվան մասին։

Նա այն կերպարներից էր, որոնք ժամանակի շունչն ու ոգին էին, ներշնչանքի աղբյուր պատանիների ու երիտասարդների համար։

Մեծ է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում թե՛ իբրև մարզիկ և թե՛ իբրև երկար տարիներ սերունդներ կրթած վաստակավոր մարզիչ։

Հանրային խորհրդի և իմ անունից ցավակցություն եմ հայտնում անվանի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին։

Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

 

← Վերադառնալ ցուցակին