Հանրային խորհուրդը հանդիպելու է ՀՀ վարչապետի հետ

18.04.2019

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը հստակեցրել է հարցերի շրջանակը, որ պետք է քննարկի ապրիլի 19-ին վարչապետի հետ Հանրային խորհրդի ամբողջական կազմով անդրանիկ հանդիպման ժամանակ։

Խորհրդի անդամները գտել են, որ պետք է քննարկվեն Հանրային խորհուրդ-ՀՀ կառավարություն համագործակցության ձևաչափն ու մեխանիզմները, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերը, այն խնդիրները, որ պետք է դրվեն Հայաստանի զարգացման հեռանկարում, ինչպես նաև հրատապ լուծման կարիք ունեցող հարցեր։

 

 

← Վերադառնալ ցուցակին