Հանրային խորհուրդը քննարկել է նոր խորհրդի ձևավորման հարցը և վարչապետի հետ կայանալիք հանդիպումը

22.06.2018

Հանրային խորհուրդը ս․թ․ հունիսի 21-ին գումարել է նիստ՝ քննարկելու խորհրդի հետագա գործունեության հարցերն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը։

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի՝ ՀՀ կառավարությունն առաջիկա օրերին պետք է սկսի նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթաց (որը, ըստ օրենքի, տևելու է ավելի քան 2 ամիս)։

Մանուկյանը գործընկերներին ներկայացրել է նաև այդ գործընթացի հետ կապված խնդիրները և դրանց վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արված իր առաջարկները։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև այն հարցերը, որոնք Հանրային խորհուրդը պատրաստվում է բարձրացնել վարչապետի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը։

 

 

← Վերադառնալ ցուցակին