Խորհրդակցություն Հանրային խորհրդում

21.12.2011

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ Հանարյին խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի Տնտեսական եւ ներդրումային քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի կազամկերպչական խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին՝
1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքի եւ գործառույթների համապատասխանությունը քաղաքացիների եւ օրինական շահերին եւ բյուջեի ավելացման նպատակին:
2. ՀՀ կառավարության տնտեսական զարգացմանն ուղղված 2010թ. միջոցառումների կատարողականների (ներկայացված ՀՀ Կառավարության աշխատակազմի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով), նրանց ֆինանսատնտեսական արդյունավետության եւ տնտեսական ազդեցությունը:
Ստեղծվեց աշխատանքային խումբ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տեղեկանքին ընթացք տալու համար:

ՀՀ Հանրային խորհրդի լրատվական ծառայություն
ք.Երևան, 21.12. 2011թ

← Վերադառնալ ցուցակին