Կլոր սեղան Հանրային խորհրդում

16.12.2011

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Հանրային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (AUNA) ու Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի համատեղ կազմակերպված կլոր սեղան քննարկում` «Պաշտպանելու պարտավորություն (R2P). համախմբելով հանրային և քաղաքական կամքը» թեմայով:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության (WFUNA- www.wfuna.org) կողմից նախաձեռնված, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (AUNA- www.auna.org) համագործակցությամբ իրականացվող Ծրագիրը:
Քննարկվել է ՀՀ Հանրային խորհրդի և նրա կառուցվածքային օղակների հետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Ծրագիրը նպատակ ունի համախմբել հանրային և քաղաքական կամքը` կանխարգելելու և անհրաժեշտության դեպքում` ուժեղացնելով R2P-ն`կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

ՀԽ լրատվական ծառայություն
16.12.2011թ., ք.Երևան

← Վերադառնալ ցուցակին