Բազմաբնակարան շենքների խնդիրները՝ քննարկման առարկա

16.12.2011

Տեղի ունեցավ Հանրային խորհդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի լիագումար նիստ, որը քննարկեց բազմաբնակարան շենքերի կառավարման բարելավմանն ուղղված ռազմավարական ծրագիրը։ Զեկույցներով հանդես եկան քաղաքաշինության նախարարության վարչության պետ Եվգենիա Աթոյանը, Հանրային խորհրդի տարածքային կառավարաման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի կոլեգիայի անդամ Սուրեն Օհանյանը, Համայնքների զարգացման Հ/Կ—ի նախագահ Կարեն Խաչատրյանը, «Համատիրությունների ասոցիացիայի» նախագահ Արամ Գրիգորյանը։ Ինչպես հայտնեցին Հանրային խորհդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի լրատվության բաժնից, հարակից զեկույցով հանդես եկան քաղաքապետարանի համայնքների հետ տարվող աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Հայկազ Ավետիսյանը, տարածքային կառավարման նախարարության գլխավոր մասնագետ Կարեն Բակոյանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի պատասխանատու Արմեն Գալստյանը, Աժ պատգամավոր Արա Սիմոնյանը, Աջափնյակ համայնքից համատիրության ղեկավար Համլետ Բաբլոյանը եւ ուրիշներ։
Հարցի շուրջ ծավալվեց բուռն քննարկում, արվեցին մի շարք առաջարկներ։ Ամփոփոիչ խոսքով հանդես եկավ Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը։ Ընդունվեց՝ որոշում դահլիճում հնչած առաջարկները խմբագրել եւ ներկայացնել Երեւանի քաղաքապետարան, քաղաքաշինության տարածքային կառավարման նախարարություններ։

ՀԽ լրատվական ծառայություն
16.12.2011թ., ք.Երևան

← Վերադառնալ ցուցակին