ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրային խորհրդի կանոնադրություն
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Հանրային խորհուրդը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է: 2. Հանրային խորհուրդը նպաստում է ժողովրդավարական համակարգի զարգացմանն ու մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովմանը, հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի առաջացման կանխարելմանը և քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը, պետական իշխանության մարմինների և քաղաքացիների, հասարակական այլ միավորումների...
Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 13-ի «Հանրային խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-157-Ա հրամանգով ստեղծված հանձնախմբի առաջարկությունները. Հաստատել Հանրային խորհրդի կանոնադրությունը` համաձայն 1-ին հավելվածի: Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող` Հանրային խորհրդի անդամների կազմը (համաձայնությամբ)` համաձայն 2-րդ հավելվածի:...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հանրային խորհուրդ ստեղծելու մասին
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ. Ստեղծել Հանրային խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով: Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել հանձնախումբ` համաձայն հավելվածի: Հանձնածմբին` եռամսյա ժամկետում` - ձևավորել աշխատանքային խմբեր ընդդիմության և իշխանության մաս...