Հանրային խորհուրդը ստեղծվեց 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մարտի 11-ին հաստատվեց Հանրային Խորհրդի կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվեցին 12 ոլորտային հանձնաժողովները /հանձնաժողովներում ընդգրկված անդամների թիվը` 1940/, ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ: 2009 թվականի մայիսի 29-ին ՀՀ Հանրային խորհուրդը ստացավ իր վերջնական տեսքը, ինչը ամրագրվեց ՀՀ Նախագահի հրամանագրով: Հանրային Խորհրդի շրջանակներում սկսեցին գործել 66 ենթահանձնաժողովներ, որոշակի հարցեր քննարկելու համար` աշխատանքային խմբեր:

Հանրային Խորհուրդը ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Այն ստեղծվեց ի նպաստ երկրի ներքաղաքական համերաշխության և քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի ցանկությունները:

Կարևորելով Հանրային Խորհրդի դերը երկրի հանրային կյանքում` կատարվեցին փոփոխություններ ՀՀ Ազգային ժողովի և կառավարության կանոնակարգերում` հնարավորություն տալով Հանրային խորհրդին մասնակցել այդ մարմինների աշխատանքներին եւ ներկայացնել իր դիրքորոշումը: