ՀԽ հանձնաժողովը «երկպալատ խորհրդարան» թեմայով ասուլիսքննարկում է նախաձեռնել
03.03.2011
ՀՀ Հանրային խորհրդի Ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովը մարտի 4-ին, ժամը 13:00-ին, ՀԽ 607 դահլիճում ( ՙԷրեբունի՚ պլազա) բաց քննարկումներ է նախաձեռնել. թեման՝ ՙՍփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման և կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարությունը՚ :
Հայաստանից և Սփյուռքից ստացված բազմաթիվ առաջարկություններից ելնելով, թեման ներկայումս քննարկման է դրված ՙՀանրային կարծիքի շտեմարան՚ տեղեկատվական բազայի՝ Ինտերնետով սոցիոլոգիական հետազոտությունների http://www.sociology.am/ կայքում: Հանձնաժողովը քննարկումները հրավիրում է՝ հաշվի առնելով սահմանադրության փոփոխություններ պահանջող այս հարցի կարևորությունը, ինչպես նաև, համազգային կառույցների, խորհրդարանական ուժերի դիրքորոշումները պարզելու անհրաժեշտությունը:
Կներկայացվեն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին http://www.sociology.am/ կայքում անցկացված հարցումների ամփոփիչ արդյունքները:
ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն
2, մարտ, 2011թ.