ՀՀ Հանրային խորհրդի 11 (տասնմեկերորդ) լիագումար նիստի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
15.11.2010
ՀԱՐՑ 1 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ
• Համոզված, որ տեղեկատվության և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտներում առկա նվաճումներից արդյունավետ օգտվելով միայն կարող է մեծ Սփյուռք ունեցող մեր ժողովուրդը իր արժանի տեղն ու դերը գրավել աշխարհաքաղաքական արդի զարգացումներում.
• Ողջունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած էլեկտրոնային հասարակության ձևավորման գործընթացի մեկնարկը.
• Քննարկելով Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի առաջարկը` աջակցել “Ազգային համագործակցության ցանց” բազմակողմանի ծառայություններ մատուցող հեռահաղորդակցման կառույցի ձևավորման գործընթացին.
• Գտնելով, որ մասնագիտական լուրջ կարողություններ ունեցող Հանրային խորհրդի հանձնաժողովների անդամներից շատերը կարող են էապես նպաստել “էլեկտրոնային հասարակության” ձևավորման գործընթացին:
Հանրային խորհուրդը որոշում է`
1. իր բոլոր հնարավորություններով աջակցել “էլեկտրոնային հասարակության” ձևավորման գործընթացին,
2. առաջարկել Հանրային խորհրդի հանձնաժողովների անդամներին` ակտիվորեն մասնակցել “Ազգային Համագործակցության Ցանց” կառույցի համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությանը:
ՀԱՐՑ 2 ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ
• Հավանություն տալ ՀՀ Հանրային խորհրդի շրջանակներում կրթության ոլորտին նվիրված աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Ղազարյանի զեկույցի հիմնական դրույթներին և առաջարկություններին;
• Հանձնարարել վերը նշված աշխատանքային խմբին և ՀԽ-ի կրթության և գիտության ենթահանձնաժողովին` մինչև նոյեմբերի 15-ը ամփոփել և ի մի բերել ՀԽ-ի լիագումար նիստի քննարկման ընթացքում արված առաջարկությունները, ներկայացնել ամփոփ փաստաթուղթ` ՀԽ-ի հանձնաժողովների կոլեգիաներին քննարկման համար;
• Հանձնարարել ՀԽ-ի 12 հանձնաժողովների կոլեգիաներին` քննարկել առաջարկված ամփոփ փաստաթուղթը և մինչև նոյեմբերի 19-ը ներկայացնել եզրակացություններ առաջիկա ՀԽ-ի փոքր խորհրդի նիստին:
ՀԱՐՑ 3 ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ
• Քննարկելով ոչ կառավարական կազմակերպությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու` ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության 2009-2010թթ. նախաձեռնությունները,
• նկատի ունենալով ոչ կառավարական կազմակերպությունների կարևոր դերը քաղաքացիական հասարակության կայացման գործընթացներում և նրանցից ստացված կարծիքներն ու առաջարկությունները,
• հաշվի առնելով ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հաձնաժողովի եզրակացությունները օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
1. Հավանություն տալ ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերջին տարբերակի վերաբերյալ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի եզրակացությանն ու առաջարկություններին` ներկայացնելով այն ՀՀ կառավարություն և ՀՀ Աժ,
2. Դրական համարելով ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի»` ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծում կատարված որոշակի փոփոխությունները, առաջարկել ՀՀ կառավարությանը վերախմբագրել վերոհիշյալ օրինագծի վերջին տարբերակը` կրկնակի վարչարարության, կրկնակի ստուգումների ու հաշվետվությունների պրակտիկան բացառելու և հասարակական կազմակերպությունների գործունեության վերահսկողության ոլորտում բյուրոկրատական բեռ չավելացնելու նպատակով,
3. Առաջարկել ՀՀ կառավարությանը` վերանայել 2010թ. օգոստոսի 5-ի թիվ 1042-Ն «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» անորոշ ձևակերպմամբ և տարընթերցումների ու տարաձայնությունների տեղիք տվող որոշումը, որը չի ներդաշնակվում
• ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի («Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:),
• ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 3-րդ ենթակետի («Բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում … 3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը»:),
• «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի («Արգելվում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը կազմակերպության գործունեությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:), ինչպես նաև
• «ՀՀ-ում տեսչական համակարգի բարեփոխումների հայեցակարգի» հիմնադրույթների հետ,
4. Առաջարկել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ինչպես նաև ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովին` ուսումնասիրել ՀՀ պետական կառույցների կողմից ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման (ուղղակի կամ անուղղակի) ընթացակարգերի բարելավման հարցը:
ՀԱՐՑ 4 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ
Հաշվի առնելով ԱՄՆ նախկին նախագահ Վ. Վիլսոնի հետևողական գործունեությունը Հայկական Հարցի արդարացի լուծման ուղղությամբ և նրա կողմից 1920 թ. նոյեմբերի 22-ին հրապարակած իրավարար որոշման անժխտելի նշանակությունը,
Հիմք ընդունելով ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի առաջարկը` այդ որոշման 90- ամյակի կապակցուցամբ իրականացնելու մի շարք միջոցառումներ,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
դիմել ՀՀ կառավարությանը` մշակելու և իրականացնելու ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ /գիտաժողով, փողոցի կամ հրապարակի անվանակոչում, հուշարձանի կառուցում և այլն/:
ՀԱՐՑ 5 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ Հանրային խորհուրդը նշում է, որ հայ ժողովրդը հսկայական ավանդ ունի համաշխարհային գորգագործության և ձեռագործության, որպես գեղարվեստական մշակույթի արժեքների, ստեղծման ու զարգացման բնագավառում:
• Արժևորելով դարերի ընթացքում ստեղծված հայկական կարպետների, գորգերի և ձեռագործ աշխատանքների թանգարանային ֆոնդի պահպանման և համաշխարհային հանրությանը ներկայացնելու դերը, որպես մշակութային և ազգային բացառիկ արժեքներ;
• Հաշվի առնելով Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի քննարկումների արդյունքները,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է.
դիմել ՀՀ կառավարությանը` լրացուցիչ միջոցառումներ իրականացնել հայկական գորգերի, կարպետների և ձեռագործ աշխատանքների թանգարանային ֆոնդը պահպանելու, զարգացնելու և միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:
ՀԱՐՑ 6 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հաշվի առնելով ՀՀ պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման, վերականգնման և հանրահռչակման ուղղված միջոցառումները, ինչը ենթադրում է հանրային ոլորտի արդյունավետ կառավարման ձևեր և մեթոդներ ազգային հարստություն հանդիսացող պատմա-ճարտարապետական ժառանգության պահպանման համար, ինչպես նաև համապատասխան օրենսդրական փոփոխություններ /“Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենք, և “ՀՀ Հողային օրենսգիրք”/,
Նկատի ունենալով ՀՀ պատմամշակութային ժառանգության արդիականացման նպատակով կառավարման միասնական համակարգ ստեղծելու և հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը,
Հիմք ընդունելով ՀԽ-ի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից ղեկավարած աշխատանքային խմբի պատմա-մշակութային հուշարձանների` այդ թվում նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հանձնած եկեղեցիների և դրանց հարակից տարածքների ներկայիս իրավիճակի հետ կապված ուսումնսիրությունները,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
Ի գիտություն ընդունել ՀԽ-ի մշակույթի ենթահանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների և առաջարկությունների փաթեթը;
Բարձրացրած խնդիրները համակողմանիորեն ուսումնասիրելու նպատակով, վերը նշված աշխատանքային խմբի հիման վրա ստեղծել ընդլայնված աշխատանքային խումբ` ներգրավելով մասնագետներ բոլոր շահագրգիռ կողմերից /Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարություններից, ճարտարապետների միությունից/, որը քննարկման արդյունքում մշակված առաջարկությունների փաթեթը կներկայացնի ՀԽ-ին:
ՀԱՐՑ 7 ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ
Հաշվի առնելով համաշխարհային գործընթացները հելիոտեխնոլոգիաների զարգացման և կիրառման բնագավառում, դրա ազդեցությունը էներգետիկայի /որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր/, սննդի արտադրության /բիոպրոդուկտ/, գյուղմթերքների վերամշակման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, երկրի էներգետիկ կենսունակության ոլորտում,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
1. Ի գիտություն ընդունել տեխնիկական գիտությունների դոկտոր Վ.Համազասպյանի զեկույցը վերը նշված խնդրի վերաբերյալ,
2. Հանձնարարել ՀԽ-ի նախագահ Վ.Մանուկյանին, հիմք ընդունելով ՀԽ-ի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի եզրայացությունը` համապատասխան գրությամբ /նամակով/ դիմել ՀՀ կառավարությանը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վ.Մանուկյան
10-11 նոյեմբեր, 2010 թվ., ք.Երևան