Հանրային խորհուրդն ամփոփեց 2011 թ. գործունեությունը 28.02.2012

ՀՀ հանրային խորհուրդը ս.թ փետրվարի 28-ին ամփոփեց 2011 թվականի գործունեության արդյունքները` միաժամանակ ներկայացնելով երկուսուկես տարվա ընթացքում հասարակության ուշադրության կենտրոնում եղած խնդիրների վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկները:

Հանրային խորհրդում քննարկվեց Մաշտոցի այգում իրականացվող շինարարության և դրա շուրջ բարձրացված հասարակական բողոքի հարցը 23.02.2012

Այսօր Հանրային Խորհրդում քննարկվեց Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու և դրա շուրջ բարձրացված հասարակական բողոքի հարցը:

Քննարկվեց ''Նոյան Տապան'' գիտակրթական պատմամշակութային համալիրի կառուցման հարցը 22.02.2012

Ս.թ.փետրվարի 22-ին Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց ''Նոյան Տապան'' գիտակրթական պատմամշակութային համալիրի կառուցման հարցը:

Ենթահանձնաժողովների համատեղ նիստ՝ մի շարք հարցերի քննարկմամբ 20.02.2012

Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի գիտարդյունաբերական և նորագույն տեխնոլոգիաների ենթահանձնաժողովն ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի բժշկական և սոցիալական օգնության որակի վերահսկաման և էթիկայի հարցերի ենթահանձնաժողովն անցկացրեցին համատեղ նիստ:

Հանրային խորհրդի ներկայացուցիչները՝ «Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովում 18.02.2012

Եվրոպական միության խորհրդատվական խմբի նախաձեռնությամբ փետրվարի 17-18-ը Երևանում անցկացվեց Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը թեմայով խորհրդաժողովը:

Քննարկում հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով 07.02.2012

"2012 թվականից կիրառվող հարկային օրենսդրության փոփոխություններ ը որքանո՞վ են նպաստում ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման (այդ թվում` էլեկտրոնային եղանակներով) խթանմանը": Ս.թ. փետրվարի 7-ին հարցը քննարկվեց՝ "Ազգային համագործակցություն" հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբի և ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կոլեգիայի նախաձեռնությամբ: