Քննարկում հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով
07.02.2012

«2012 թվականից կիրառվող հարկային օրենսդրության փոփոխությունները որքանո՞վ են նպաստում ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման (այդ թվում` էլեկտրոնային եղանակներով) խթանմանը»: Ս.թ. փետրվարի 7-ին հարցը քննարկվեց՝ "Ազգային համագործակցություն" հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբի և ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կոլեգիայի նախաձեռնությամբ:
Քննարկմանը մասնակցում էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահիտեղակալ Արմեն Ալավերդյանը, ինչպես նաև տարբեր ՍՊԸ-ների, ՀԿ-ների և աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Արմեն Ալավերդյանըկարևորեց հարկային նոր օրենսդրության վերաբերյալ ոչ միայն առանձին հարկվճարողների, այլ նաև ՀԿ-ների և անկախ փարձագետների գնահատականները:
Նա մեկ անգամ ևս հանրությանը կոչ արեց իրազեկվել փոփոխություններին և օր առաջ կիրառել դրանք:
"Ազգային համագործակցություն" հիմնադրամի տնօրեն Արշակ Սադոյանը, ողջունելով ՊԵԿ-ի ընդունած որոշումը հարկային համակարգերի փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև բարձր գնահատականը՝ էլեկտրոնային համակարգերի ընդունման գործընթացի առումով, նկատեց, որ Հայաստանը բոլոր պայմաններն ունենալով, դեռ իր տեղը չի գտել համացանցային առևտրում. "Համացանցային հնարավորություններն օգտագործելով՝ մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք մեր ժողովրդի զգալի մասին և առաջին հերթին` գործարար աշխարհի ներկայացուցիչներին, մասնկակից դարձնել հանրային կյանքի կարգավորման կառավարման գործընթացին",-ասաց նա:
Քննարկման ձևաչափի մեջ նորույթ կար. քննարկմանը կարելի էր հետևել ոչ միայն դահլիճում, այլև համացանցային ուղիղ կապի միջոցով, իսկ մասնակցել և հարցեր ուղղել ցանկանալու դեպքում՝ կապ հաստատել Skype-ով: Քննարկման ընթացքում մեկ հարց հնչեց նաև Skype-ի միջոցով: