ՀՀ-ում վարելահողերի օգտագործման վիճակի մասին ԶԵԿՈՒՑՈՒՄ ՀՀ ՀԽ 13.12.2011թ. լիագումար նիստի
16.12.2011
Հարգարժան պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, հյուրեր
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մինչ այդ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այնուհետև գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրները (եղանակային անբարենպաստ պայմաններ), 2010 թվականին, հավելյալ դժվարություններ ստեղծեցին մեր ժողովրդի` հատկապես գյուղացիական տնտեսությունների համար:
ՀՀ կառավարությունը մշակվեց ու հաստատվեց <<ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը>> (2010թ. նոյեմբերի 4-ին), որը թղթակցում է ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրին և ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը, որը միտված է նաև գյուղում աղքատության հաղթահարմանը և գյուղական աշխատունակ բնակչության միգրացիայի նվազեցմանը:
Ծաղկաձորում ս.թ. մարտի 11-12-ին կայացավ <<ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011թ. ծրագրերը և հիմնախնդիրները>> թեմայով խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀԽ անդամները /ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ/ և որի ամփոփման ժամանակ ՀՀ նախագահը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց գյուղատնտեսության արդի վիճակը, մասնավորապես նշելով`
1. Մեր պետության հիմքի ամենակարևոր օղակներից մեկը գյուղատնտեսությունն է: Մեր ՀՆԱ-ի (համախառն ներքին արտադրանք) մի հսկայական մաս ձևավորվում է գյուղում:
2. Գյուղացու խնդիրները շատ կոնկրետ են, և աջակցությունն էլ պետք է կոնկրետ լինի` թե ժամկետների, թե գների, թե ծավալների առումով, իսկ գործընթացներն էլ պետք է լինեն շատ պարզ:
3. Մենք այնքան փոքր երկիր ենք, որ մեր վարելահողերի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը պետք է մշակված լինի և արդյունք տա:
4. Եթե ծրագրերի արդյունքները չափելի չեն, ուրեմն այդպիսի ծրագրերով զբաղվելն անիմաստ է և ժամանակի զուտ վատնում: Ինչպես մյուս բոլոր բնագավառները, գյուղատնտեսության բնագավառն առանձնապես ուժեղ ձեռքի, սրտացավ և համառ մարդկանց համար է:
ՀՀ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, ՀՀ Գյուղատնտեսության 2010-2020թ.թ. կայուն զարգացման ռազմավարության քննարկման ընթացքում ծրագրի իրականացման հիմնարար ուղղություններից առանձնացրել էր վարելահողերի օգտագործման անբավարար վիճակը:
Հաշվի առնելով ՀՀ նախագահի <<Յուրաքանչյուր սմ հող պետք է մշակվի>> առաջարկությունը, նաև համաժողովում հնչեցրած կարծիքները գյուղատնտեսական հողատեսքերի մշակման վերաբերյալ, հանձնաժողովը նպատակահարմար գտավ մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետության տարածքում վարելահողերի չմշակման պատճառները:
Վարելահողերի չմշակման պատճառների ուսումնասիրման, 2011թ. դրությամբ չմշակվող վարելահողերի տարածք¬ների ճշգրտման և վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ մշակելու նպատակով, մեր հանձնաժողովի և ՀՀ պետական ագրարային համալսարանի մասնագետների հետ համատեղ մշա¬կվեց հանրապետությունում վարելահողերի անբավարար օգտագործման պատճառների բացահայտման վերաբերյալ հարցաթերթ-հարցաշար (հավելված 1):
Հարցաթերթ-հարցաշարում ընդգրկվեց շուրջ 20 հարց, որոնց լիարժեք պատասխանները հնարավորություն տվեցին 95%-ի ճշտությամբ գնահատել չմշակվող վարելահողերի տարածքները: Ուսումնասիրությունները տեղերում կազմակերպվեց 10 ԳԱՄԿ-երի և տեղի գիտակ մասնագետների մասնակցությամբ և բացահայտվեց դրանց չօգտագործման պատճառները:
Հարցաթերթ-հարցաշարի վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո բացա¬հայտվեց 2011թ. վարելահողերի չմշակման հիմնական պատճառները՝
- հողերի ճահճացումը (հավելված 3),
- հողերի գերխոնավացումը (հավելվածներ 2, 3),
- կոլեկտորա-դրենաժային ցանցի անսարքությունը,
- հողերի երկրորդային աղակալումը (հավելվածներ 2, 3),
- ոռոգման ցանցի անսարքությունը,
- ոռոգման ջրի անհասանելիությունը կամ անբավարարությունը, ոչ մատչելիությունը (հավելված 4),
- գյուղատնտեսական մեքենաների և գործիքների պակասը,
- որակյալ սերմերի անբավարար քանակությունը և բարձր գները,
- պարարտանյութերի և թունաքիմիկատների ձեռք բերման բարձր գներն ու ոչ մատչելիությունը (հավելվածներ 5, 6),,
- վարելահողերի մասնատվածությունն ու փոքր չափերը,
- վարելահողերի բնակավայրերից հեռու գտնվելը,
- մատուցած ծառայությունների բարձր գները,
- գյուղացիական տնտեսությունների ոչ բավարար ֆինանսական կարողությունները:
Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված որոշումը իր հավելվածներով քննարկեց նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ պարոն Վ.Մանուկյանի գլխավորությամբ նախօրոք ձևավորված Հանրային խորհրդի աշխատանքային խմբի անդամներ` պարոնայք Վ.Մովսիսյանի, Խ.Հարությունյանի, Ա.Տեր-Տաճատյանի հետ, որից հետո ներկայացվեցին ներքոհիշյալ առաջարկությունները:
Հիմք ունենալով ՀՀ կառավարության կողմից վարվող ագրարային քաղա¬քակա¬նու¬թյան խնդիրները և պարենային ապահովության մակարդակի բարձրացման դրույթ¬ները` հանրա¬¬¬պետությունում գյուղատնտեսական հողատեսքերի օգտա¬գործման ար¬դյունա-վետության բարձրացման ուղղությամբ առաջարկվում է`
• Սուբսիդավորման ծրագրերի շարունակում, կիրառման մեխանիզմների կատարելագործում, իրականացման աշխարհագրության ընդլայնում:
• Գյուղատնտեսությունում վարկերի մատչելիության բարձրացում, վարկերի տոկոսա-դրույքների սուբսիդավորման քաղաքականության շարունակում: Ծրագրում առաջնահերթ անհրաժեշտ է ներառել գյուղատնտեսության համար առավել անբարենպաստ` սահմանամերձ, բարձր լեռնային տարածաշրջանները: Վերջինս, որպես պետական կարգավորման լծակ կարող է արդյունավետ կիրառվել ոչ միայն վարելահողերի օգտագործման մակար¬դակի բարձրացման, այլև գոտիական մասնագիտացման նախընտրելի ուղղու¬թյունների խթանման համար:
• Սերմնաբուծության համակարգի զարգացում, բարձր վերարտադրություն, սերմերով ապահովում, սորտաթարմացում, շրջանացում:
• Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների վիճակի բարելավում, լիզինգային ծրագրերի իրականացում, ապրանքային վարկերի միջոցով տեխնիկայի մատակարարում:
• Բուսա¬բուծական մթերքների իրացման խնդրի լուծում: Այս ուղղությամբ անհրաժեշտ է համարվում գյուղացիական կոոպերատիվների մասնակցությամբ, գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկաների համակարգի աստիճանական ձևավորում, տվյալ բնագավառում միջնորդ օղակների (հավաքման կետերի), տեղեկատվական կենտրոնների ձևավորում և այլն:
• Խորհրդատվական համակարգի բարելավում:
• Հանքային պարարտանյութերի սուբսիդավորում, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ներկրման վերականգնում, ինչպես նաև տեղական պարարտանյութերի արտադրության խթանում:
• Առանձնակի տեղ պետք է հատկացնել գյուղատնտեսական հողերի համատեղ օգտագործման և խոշորացման մեխա¬նիզմներին, մասնավորապես` վերջինիս խթանմանը տարբեր լծակների (վարկեր, դրամաշնորհներ պետական ծրագրեր) կիրառմանը: Աջակցել գյուղա¬ցիական տնտե¬սու¬թյունների կոոպերատիվների կազմակերպմանը, հողերի միացյալ օգտագործմանը:
• Գյուղատնտեսության տարբեր ճյուղերում ապահովագրական ռիսկերի գնահատման ծրագրի իրականացում, որպեսզի նախապատրաստվի ապահովագրական համակարգի ներդրումը:
• Բնական անցանկալի երևույթների դեմ ներգործող ենթա¬կառուցվածքների գործունեության կարևորում, դրանց ընդգրկման դաշտի ընդլայնում և արդյունավետության բարձրացում:
• Գյուղատնտեսությունում ռիսկերի մեղմմանն ուղղված այլ պետական ծրագրերի իրականացում, մասնավորապես` բույսերի առավել վտանգավոր և կարանտին հիվան¬դությունների դեմ պայքար, հողերի մելիորատիվ վիճակի պահպանում և հակա¬հեղեղային միջոցառումներ, ագրոքիմիական հետա¬զոտությունների և դրանց արդյունքների կիրառման արդյունա¬վետու¬թյան բարձրացում և այլն:
• Մեխանիկական ոռոգումն ինքնահոսի փոխարինում, ջրաչափության ավտոմատացում և ոռոգման համակարգերի ավտոմատ կառավարում, ներքին ցանցերի վերականգնման աշխատանքների շարունակականություն, պետության կողմից համաֆինանսավորում:
• Հողերի երկրորդական աղակալում, գրունտային ջրերի մակարդակի բարձրացումը կանխարգելելու նպատակով կոլեկտորա¬-դրենաժային ցանցերի վերակառուցման, խորացման շարունակականություն:
• Մշակել գյուղատնտեսական արդյունաբերության կազմակերպման և պետական կառավարման այնպիսի մոդել, որը կապահովի՝ արտադրող-վերամշակող-սպառող շղթայում դրա մասնակիցների միասնականության և փոխշահավետության սկզբունքների կիրառությունը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված աշխատողների տարեկան միջին եկամուտը՝ երկրի մեկ աշխատողի միջին տարեկան եկամտին հավասարեցնելու նախադրյալներ: Միաժամանակ հանձնաժողովը արձանագրում է, որ սույն կետում նշված մոդելը պետք է պարունակի գյուղմթերքների գնագոյացման տնտեսական և ֆինանսական գործիքակազմ:
• Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված <<ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության>> դրույթները` միջոցներ ձեռնարկել ռազմավարության իրակա-նացումն ապահովող միջոցառումների ցանկի կատարումն ապահովելու համար, այդ նպատակով ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները բաշխել ըստ նրանց կատարման պատասխանատուների` ներառելով <<միջոցառման գլխավոր համակարգողի (մենեջեր)>> ինստիտուտը և նախատեսել միջոցառումների ընթացքի վերաբերյալ գլխավոր համակարգողի ամենամյա հաշվետվությունների քննարկումը:
• Հանձնաժողովը միաժամանակ նշում է, որ վարելահողերի չմշակման պատճառ-ներից են ինչպես գյուղատնտեսական ապրանքների իրացման ցածր գները, այնպես էլ գյուղացիական տնտեսությունների անմիջական մասնակցությամբ գյուղմթերքների մեծածախ շուկաների բացակայության պայմաններում արտադրողի և սպառողի միջև ձևավորված անարդյունավետ <<միջնորդի>> կողմից գյուղմթերքի իրացման շուկայում ձևավորվող ֆինանսական ռեսուրսների առյուծի բաժնի (շուրջ 65-70%) յուրացումը, որը հանգեցնում է տնտեսությունում ֆինանսական անբավարարության և դրա հետևանքով արտագնա աշխատանքի առկայության: Խնդրի լուծմանը կնպաստի արտադրողի, իրացնողի և վերամշակողի միջև պայմանագրային հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև մայրա¬քաղաքում և խոշոր քաղաքներում գյուղատնտեսական տոնավաճառների կազմա¬կերպման միջոցառումների ընդլայնումը, ինչպես նաև արտահանման նպաստող խոշորածավալ “մեծածախ գնորդ” կառույցների ձևավորումը:
• Բանջարեղենի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարե¬լավման, ներմուծման փոխարինման, արտադրության ավելացման և շուրջտարյա մատա-կարարումն ապա¬հովելու համար, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման կայուն երաշխիքներ ստեղծելու նպատակով, մշակել և իրականացնել գյուղացիական տնտեսություններում` փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների հիմնումը խթանելու նպատակով պետական աջակցության քաղաքականություն:
Մեր կարծիքով, այս բոլոր առաջարկվող միջոցառումներն իրականացնելու դեպքում իրոք հնարավորություն կստեղծվի ապահովել գյուղատնտեսության կայուն զարգացումը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և իրական եկամուտների ապահովումը:
ՀՀ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական
հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյան