Տարածքների համաչափ զարգացում

18.07.2011

Այսօր տեղի ունեցավ հանրային խորհրդի տարածքային կառավարման ն և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկեց տարածքային զարգացման հայեցակարգի մասին հարցը: Նիստին մասնակցում էին հանրային խորհրդի անդամներ, հանձնաժողովների նախագահներ, անվանի Այսօր տեղի ունեցավ հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկեց տարածքային զարգացման հայեցակարգի մասին հարցը: Նիստին մասնակցում էին հանրային խորհրդի անդամներ, հանձնաժողովների նախագահներ, անվանի գիտնականներ և փորձագետներ:գիտնականներ և փորձագետներ Զեկուցումով հանդես եկավ տարածքային կառավարաման նախարարության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը: Նա նշեց, որ ներկայացվող հայեցակարգը հիմք է ընդունել ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի 6-րդ կետը: Զեկուցումը ընդգրկուն էր և այն իր մեջ ներառում էր հետևյալ թեմաները այն է`
ՀՀ տարածքային զարագացման միտումների վերլուծություն
Միջազայգային փորձի համեմատական նկարագրություն
Տարածքային զարգացման նպատակները
Տարածքային զարգացման առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները
Տարածքային զարգացման մոտեցումները և գործիքները մեխանիզմները
Միջազգայն համագործակցության ամրապնդում
Տարածքային զարգացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի բարելավումը
Տարածքային զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական արդյունքները
Գործողությունների ժամանակացույցը
Ինչպես զեկուցողը այնպես էլ հարց տվողները միանշանակ ընդգծում էին, որ տնտեսական զարգացումը Հայաստանում ընթանում է տարածքային մեծ և ավելի խորացող անհամաչափությունների պայմաններում : Մեծ է անհամաչափությունը Երևան քաղաքի և մարզերի ինչպես նաև առանձին մարզերի միջև, որը կարող է ուղղակիորեն և անուղղակիորեն բացասաբար անդրադառնալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա:
Նշվեց, որ Հյասատանում մինչ այժմ իրականացրած տարածաշրջանային քաղաքականությունը հիմնականում ուղղված է եղել տարածաշրջաններում սոցիալական ու ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը, որը չի նպաստել տարածաշրջանային զարգացման անհամաչափությունների նվազեցմանը,քանի որ այն կրում է հատվածական բնույթ: Խոսվեց նաև միջազգային փորձի ներդրման մասին:

Հանձնաժողովը որոշեց հնչած արժեքավոր առաջարկները և դիտողությունները ներկայացնել ինչպես տարածքային կառավարման նախարարությանը այնպես պատկան մարմիններին:
Քննարկվող հարցը ավարտելուց հետ հանձնաժողովը անցավ լսումների` <<Ժողովրդագրական և միգրացիոն վիճակը Հայաստանում>> թեմայով :Թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին <<Հայկական սոցիալական ժողովրդագրական նախաձեռնություն>> Հ/Կ-ի ղեկավար Ռուբեն Եգանյանը, <<Միջազգային տնտեսական համագործակցության ենթահանձնաժողով>>-ի նախագահ Իզաբելլա Մուրադյանը
Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանը ,պատմական գիտ.դոկտոր պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը,բնապահպան Կարինե Դանիելյանը, Արմավիրից գործարար Համլետ Պետրոսյանը և ուրիշներ: Եղան կոնկրետ առաջարկներ հանրապետության ժողովրդագրական իրավիճակը բարելավելու միգրացիան նվազեցնելու ուղղությամբ: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Տարածքային և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:

← Վերադառնալ ցուցակին